Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Խորվաթիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա: Վերջինիս դիմավորել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոնտրոմանովիչը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարարը

Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարարը

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ըստ արարողակարգի կազմակերպված ընդունելության արարողությունից հետո: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հստակեցման հարցերը։

Այնուհետև Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Խորվաթիայի արտգործնախարար Յոշկո Կլիսովիչին և տնտեսական պալատի նախագահ Լյուկա Բուրիլովիչին։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ինչպես երկու երկրերի հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հավելենք, որ Խորվաթիայից հետո՝ մարտի 12-ից 14-ը, նախատեսվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը նաև Սլովենիա։

One response to “Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Խորվաթիա

  1. Pingback: Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովենիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *