Ուսումնավարժություն Երևանում՝ օդային հարձակման սցենարով (ֆոտո)

Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը իրականացրել է հատուկ մարտավարական ուսումնավարժություն` «Ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով: Այս մասին հայտնում է վարժանքներն անցկացրած գերատեսչության կայքը։

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Նշվում է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածքում անցկացված ուսումնավարժության հիմնական նպատակներն էին արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգումն ու գործնական հմտություննների կատարելագործումը։

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության պարամեդիկների խումբը, փրկարարական 1 խումբ և մարտական 4 հաշվարկ և այլ ստորաբաժանումներ ու հատուկ տեխնիկա։

Ըստ ուսումնավարժության սցենարի` հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Օդուժի հարձակմանն են ենթարկվել նաև սահմանամերձ մի քանի քաղաքներ: ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել է հակառակորդի 4 ռմբակոծիչ, հնարավոր է նաև օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Թշնամու օդուժը «ռմբակոծել» է Ամերիկյան համալսարանի շենքը, ինչի հետևանքով վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան «զոհեր և վիրավորներ»։

Փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության և արագ արձագանքման մի շարք այլ ծառայություններին հաջողվել է փոխհամակցված գործողությունների արդյունքում շենքից տարհանել մարդկանց, տուժածներին տեղում ցույց տալ առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություններ, ինչպես նաև չեզոքացնել բռնկված հրդեհի օջախները։

Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական ուժերի վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը տեղեկացրել է, որ ամսվա սկզբից Երևանի շուրջ 80 դպրոցներում կազմակերպվել են դասախոսություններ, իրականացվել է մարտավարական 7 վարժանք։

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

2 responses to “Ուսումնավարժություն Երևանում՝ օդային հարձակման սցենարով (ֆոտո)

  1. Pingback: RA Ministry of Emergency Situations Hosts Disaster Preparedness Drill at AUA | AUA Newsroom

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *