Անցկացվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հանձնաժողովի նիստը

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցել են ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված է եղել Հայաստանի Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:

Նիստի ընթացքում նախարար Օհանյանը հատուկ կարևորել է հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվել է, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:

Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը: Դրա նպատակն է երկարաժամկետ շրջանում գնահատել Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրն ու ըստ դրա՝ ապահովել պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. զարգացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *