ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Մարտակերտի ուղղությունը

Այսօր՝ մարտի 4-ին, Արցախի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Արցախի հատվածի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար, գնդապետ Մարկուս Վիդմերը (Շվեյցարիա):

Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Թունկայ Շևիմը (Թուրքիա):

Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *