Պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն

Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

Նախարար Օհանյանին ներկայացնում են ձեռնարկության արտադրանքը

Նախարար Օհանյանին ներկայացնում են ձեռնարկության արտադրանքը

Նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների զարգացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերության նշանակությունը՝ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացվել սանիտարահամաճարակային վիճակը, ինչպես նաև վիճակագրական տվյալներ ծառայության կողմից զորքերում իրականացվող ստուգումների վերաբերյալ:

Նախարար Օհանյանը ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում

Նախարար Օհանյանը ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում

Շրջելով լաբորատորիաներում` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին ու չափորոշիչների ստուգման գործընթացին: