Թուրքիայիում մեկնարկել է ադրբեջանական օդուժի հետ համատեղ մեկամսյա զորավարժություն

Թուրքիայի կենտրոնական հատվածի Քոնյա քաղաքում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։ TURAZ Şahini 2015 (Թուրք-ադրբեջանական բազե) անվանումը կրող համատեղ զորավարժությանը ադրբեջանական կողմից մասնակցում է ռազմաօդային ուժերի 106 հոգանոց անձնակազմ՝ ՄիԳ-29 կործանիչներով, Սու-25 գրոհիչներով և Իլ-76 բեռնատար ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

Երկու երկրների ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) մասնակցությամբ զորավարժությունն անցկացվում է Քոնիայի 3-րդ ավիաբազայի Anadolu Kartalı (Անատոլիայի արծիվ) ավիացիոն հարթակում։

Թուրքիայի ԶՈւ կազմում զորավարժությանը մասնակցում են F-16, F-4E 2020 կործանիչներ, E-7T (HİK) ինքնաթիռներ, ֆրանսիական AS-532 բազմանպատակային և ամերիկյան UH-1H հարվածային ուղղաթիռներ։

Քոնիայի 3-րդ ռազմաօդային բազայի հրամանատար գնդապետ Աբդուրրահման Արսլանին հայտնել է, որ զորավարժության առաջին օրը՝ մարտի 2-ին, վայրեջք է կատարել ռազմաբազա ժամանած ադրբեջանական 3-ական ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռ։ Նա ավելացրել է, որ Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռներն առաջին անգամ են վայրէջք կատարում Թուրքիայի տարածքում և մասնակցում ռազմական զորավարժության։

Հայտնի է, որ զորավարժության ընթացքում իրականացվելու է օդային պարեկություն, ինչպես նաև աջակցման գործողությունների, օդային մարտի, ռազմածովային օբյեկտների դեմ տարվող գործողությունների հմտությունների հղկում։

Զորավարժությանը մասնակցող ադրբեջանական զորախմբի ղեկավար, Ադրբեջանի ՌՕՈւ գնդապետ Էլչին Ախունդովը նշել է, որ սա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում է իր ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը 2014-ի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը մասնակցում էին Ադրբեջանում ընթացող համատեղ համանուն զորավարժությանը, որի ընթացքում ադրբեջանցի օդաչուները թռիչքներ էին կատարել Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 կործանիչներով։ Ավելի վաղ թուրք օդաչուներն էլ թռիչքներն էին կատարել ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչներով։

8 responses to “Թուրքիայիում մեկնարկել է ադրբեջանական օդուժի հետ համատեղ մեկամսյա զորավարժություն

  1. Pingback: Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. երկու օդաչուները զոհվել են | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

  4. Pingback: Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունը | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը օգոստոսի 22-ից կանցկացնեն համատեղ զորավարժություն | Ռազմ.info

  6. Pingback: Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը օգոստոսի 22-ից կանցկացնեն համատեղ զորավարժություն - Kavkaztimes

  7. Pingback: Թուրքիայում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան ՌՕՈւ զորավաժություն | Ռազմ.info

  8. Pingback: Թուրքիայում շարունակվում է թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *