Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 4 հազարով

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի մարտի 2-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 686 հազար մարդ է, որը մոտ 4 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39310 է, որից 32422-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6263-ը՝ ժանդարմերիայում, 625-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունվար ամսվա համեմատ սպաների թիվը նվազել է շուրջ 100-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97189 է, որից 70327-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25372-ը՝ ժանդարմերիայում, 1490-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակն նվազել է մոտ 300-ով։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22741 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 4524։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 61001 է, որից 42973-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17336-ը՝ ժանդարմերիայում, 692-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Շուրջ 800-ով նվազել է պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թվաքանակը, որից 600-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում,

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 407622 է, որից 289857-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 116079-ը՝ ժանդարմերիայում, 1626-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունվարին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայողների թվաքանակը շուրջ 3 հազարով ավելացել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ ժանդարմերիայում նվազել է մոտ 6 հազարով։ Պարտադիր զինծառայողների ընդհանուր թվաքանակը նվազել է շուրջ 3 հազար զինծառայողով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 53122 է, որից 48719-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3491-ը՝ ժանդարմերիայում, 912-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 685862 է, որից 489134-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191314-ը՝ ժանդարմերիայում, 5414-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակն ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 3 հազարով, իսկ ժանդարմերիայում նվազել է մոտ 7 հազարով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 3,5 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 34 տոկոսը, ժանդարմերիայում՝ 38 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 63 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *