Ռազմինֆոյին հայտնի է դարձել ադրբեջանական բանակում սպանության մասին

Այլընտրանքային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել մարտի 1-ին ադրբեջանական բանակում ծառայակցի սպանության միջադեպի մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, այս տեղեկությունը գաղտնի է պահում։ Համաձայն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրների՝ երեկ՝ մարտի 1-ին, Ղազախի շրջանի զորամասերից մեկում զինծառայող Փաշաև Հուսեյն Մեհեմմեդ օղլուն իր ծառայողական զենքով կրակել է ծառայակից Հուսեյնով Ռազի Իլգար օղլուի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Ինչպես հայտնի է, 2014-ի օգոստոսին առաջնագծում կրած ձախողումներից հետո Ադրբեջանը ռազմական ոլորտի տեղեկատվության թափանցիկության հարցում որդեգրել է նոր մարտավարություն՝ հանրությունից թաքցնելով զինված ուժերում գրանցված միջադեպերի մասին տեղեկությունը։ Ստեղծված պայմաններում, երբ բացակայում է պաշտոնական տեղեկատվությունը, դաշտում աստիճանաբար ի հայտ են գալիս այլընտրանքային աղբյուրներ, որոնց շնորհիվ էլ  ադրբեջանական զինուժում գրանցված միջադեպերը հայտնի են դառնում։

Հավելենք, որ 2015-ին սա ադրբեջանական բանակում մահվան ելքով 12-րդ միջադեպն է, երբ հայտնի է զոհվածի անունը։ Վերոնշյալ դեպքերից 3-ի մասին պաշտոնապես այդպես էլ չի հաղորդվել։

One response to “Ռազմինֆոյին հայտնի է դարձել ադրբեջանական բանակում սպանության մասին

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *