Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում ունեցած ևս մեկ կորստի մասին

Այսօր՝ մարտի 2-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «սրտային անբավարարությունից» մահացել է 1990-ին ծնված և 2015-ի հունվարի 7-ից ծառայության անցած զինծառայող Փարվանաև Վիջայ Գյուլմեթ օղլուն։ Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի առթիվ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ։

Նշենք, սակայն, որ զինծառայողի մահվան պատճառի պաշտոնական վարկածը որոշ կասկածների տեղիք է տալիս` հաշվի առնելով անցնող օրերին առաջնագծում գրանցված իրադարձությունները։ Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմը ՊԲ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է մարտական 2 կորուստ։

Հաջորդ օրը՝ մարտի 1-ին, ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Միրզաև Մեհդի Նաբի օղլուն, ում մարտի 2-ին հանձնել են հողին։ Ադրբեջանի ՊՆ-ն սույն տեղեկությունն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել։

Մարտի 2-ին արդեն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ փետրվարի 28-ի ադրբեջանական դիվերսիայից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է ադրբեջանական զինուժի 3 զինծառայող։

Այս տեղեկությունների ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր զինծառայողի մահվան մասին՝ որպես դրա պատճառ նշելով «սրտային անբավարարությունը»։

3 responses to “Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում ունեցած ևս մեկ կորստի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 մարտի 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *