Ուկրաինայի արևելքում արդեն երկու օր անձնակազմի մարտական կորուստներ չեն գրանցվել

Ուկրաինան  վերջին երկու օրվա ընթացքում անձնակազմի մարտական կորուստներ չի ունեցել, ինչը, ըստ բրիտանական Reuters լրատվական գործակալության, նշանակում է, որ կողմերը վերջապես պահել են զինադադարի մասին պայմանավորվածությունը:

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

Ռուսամետ ապստամբները վերջին երկու օրվա ընթացքում սկսել են շփման գծից հետ քաշել ծանր ռազմատեխնիկան: Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ը իր հերթին հաստատել է, որ փետրվարի 26-ին կառավարական ուժերը Դոմբասից սկսել են հետ քաշել հրետանին. հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հիշեցենք, որ Մինսկում փետրվարի 11-12-ը տևած բանակցություններին արդյունքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիրի Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն համաձայնության էին եկել հաստատել  հրադադար, որն ուժի մեջ էր մտնելու փետրվարի 15-ին ժամը 00:00-ին:

Համաձայն այս որոշման՝ հակամարտող կողմերը՝ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունն ու ապստամբական ուժերը, զինադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո  դադարեցնեին կրակն ու զորքերի շփման գծից հետ քաշեին խոշոր սպառազինությունը, սակայն հարադադարի ուժի մեջ մտնելու օրը ռազմական գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև ծանր մարտեր ծավալվեցին Դեբալցևոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *