Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունը

Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում փետրվարի 25-ին մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային և հակաաօդային պաշտպանության ուժերի լայնամասշտաբ զորավարժությունը, որը կրում է «Մեծն մարգարե-9» անունը։ Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Հականավային բալիստիկ հրթիռի արձակում

Հականավային բալիստիկ հրթիռի արձակում

Զորավարժության ժամանակ ի թիվս այլ սպառազինության, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), արձակվել հականավային բալիստիկ հրթիռներ։

Համաձայն ամերկյան Associated Press լրատվական գործակալության տվյալների՝ զորավարժության ժամանակ առաջին անգամ որպես թիրախ օգտագործվել են նաև ամերկյան ավիակիրների կրկնօրինակներ։ Այս առնչությամբ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ սա ուղերձ է արտատարածաշրջանային պետություններին ու մասնավորապես ԱՄՆ-ին։

Հավելենք, որ Հորմոզի նեղուցով է անցնում գազի համաշխարհային պաշարների շուրջ 20%-ը։ Նեղուցի մոտ Իրանի զինված ուժերը նախորդ անգամ զորավարժություն է անցկացրել 2014-ի դեկտեմբերին։

One response to “Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունը

  1. Pingback: Իրանը նախատեսում է սպառազինել իր անօդաչու թռչող սարքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *