Սեյրան Օհանյանն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի ու բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարարին ցույց են տվել թիկունքային ապահովման հնարավորությունները

Պաշտպանության նախարարին ցույց են տվել թիկունքային ապահովման հնարավորությունները

Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան զինվորականները զորամասի տեխնիկայի պահպանման բազայում

Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան զինվորականները զորամասի տեխնիկայի պահպանման բազայում

Նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, ինչից հետո հրամկազմի հետ քննարկել է նաև առկա խնդիրները, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման հետագա անելիքները:

Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասերի բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ և հեռանկարային ծրագրերն ու դրանց շահագործման վերջնաժամկետները:

Նախարարը տեսակցել է հոսպիտալներից մեկում բուժվող զինծառայողներին

Նախարարը տեսակցել է հոսպիտալներից մեկում բուժվող զինծառայողներին

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս  մաղթելով շուտափույթ ապաքինում:

Շրջայցի ավարտին նախարար Օհանյանը ներկա է եղել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *