Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր՝ փետրվարի 17-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին:

Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին

Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների

Նախարար Օհանյանը Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինի (հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի (հանձնաժողովի հայկական մասի նախագահ) հետ քննարկել է հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է մասնավորապես 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված պայմանագրով, որը երկու երկրներն էլ հետագայում վավերացրել են։

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունմամբ, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով: Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:

Մինչ այս Ռուսաստանում արտադրվող սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար Հայաստանը պարտավոր էր բանակցությունները վարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի հետ, որը Ռուսաստանում արտադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկայի միակ արտահանողն է: Սա ավելի թանկ էր նստում ու ավելի ժամանակատար էր:

Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում:

2 responses to “Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկելու է ռազմական արտադրանքի մատակարարման հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *