ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ուսումնական նոր փուլը

Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս, մեկ այլ զորամաս էլ այցելել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Սեյրան Օհանյանն ուսումնական փուլի մեկնարկին

Սեյրան Օհանյանն ուսումնական փուլի մեկնարկին

Զորամասի անձնակազմի ուղղած խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է, և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի հետագա բարձրացման:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկը տրված է

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկը տրված է

Սեյրան Օհանյանը հորդորել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:

Փետրվարի 16-ին շահագործման է հանձնվել նաև պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված շուրջ 40 զինծառայողի և նրանց ընտանիքների համար:

Շուրջ 40 զինծառայող բնակարանամուտ է տոնել

Շուրջ 40 զինծառայող բնակարանամուտ է տոնել

Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը եղել է նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:

Հավելենք, որ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը ևս մասնակցել է 2015թ. ձմեռային ուսումնական փուլի մեկնակի կապակցությամբ ԶՈւ զորամասերում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին: