Ադրբեջանը կմասնակցի «ԻԴԵՔՍ-2015» միջազգային ռազմական ցուցահանդեսին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հաջորդ շաբաթ կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվելիք «ԻԴԵՔՍ-2015» միջազգային ռազմական ցուցահանդեսին։ Ադրբեջանը ցուցահանդեսին կներկայանա 180-ից ավել արտադրատեսակով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

«ԻԴԵՔՍ-2015» միջազգային ռազմական ցուցահանդեսն անցկացվելու է փետրվարի 22-26-ն Աբու Դաբիում։ Ադրբեջանական պատվիրակությունը ցուցահանդեսին կներկայացնի այդ երկրում արտադրված հրաձգային զենքներ, հրետանային համակարգեր, ԱԹՍ-ներ և զինամթերքի տարբեր նմուշներ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ադրբեջանական պատվիրակությունը կղեկավարի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Որպես դիտորդ Ադրբեջանից կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտպանության նախարարությունից և պետական սահմանապահ ծառայությունից։

Նշենք, որ Ադրբեջանը «ԻԴԵՔՍ» ռազմական ցուցահանդեսին մասնացելու է 2-րդ անգամ։ Առաջին անգամ մասնակցել է 2011-ին և ներկայացրել 71 արտադրատեսակ, դրանց թվում հրաձգային զենքեր, օպտիկական սարքեր, ականանետ ու զրահապատ մեքենաների մոդելներ։

One response to “Ադրբեջանը կմասնակցի «ԻԴԵՔՍ-2015» միջազգային ռազմական ցուցահանդեսին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *