Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալները 2010-2014-ի սննդի և վառելիքի ծախսերի վերաբերյալ

Թուրքիայի ԶՈւ սննդի համար 2010-2014 թթ. ծախսվել է 5  միլիարդ թուրքական լիրա (2 մլրդ ԱՄՆ դոլար), վառելիքի համար՝ 4,5 միլիարդ (1,8 մլրդ դոլար), իսկ սպառազինության ապահովումը, սարքավորումների պահպանումը և վերանորոգումը արժեցել է 1,25 միլիարդ լիրա (513 մլն դոլար): Այս մասին հայտնում է թուրքական «Դեյլի սաբահ» լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցմանը, հայտարարել է, որ միջոցների մեծ մասը սպառել են ցամաքային ուժերը: Վառելիքի համար ծախսված գումարից ցամաքային ուժերին բաժին է հասել 1,765  միլիարդ լիրա, ռազմածովային ուժերին՝ 1,3 միլիարդ, իսկ ռազմաօդային ուժերին՝ 1,481 լիրա: Սննդի վրա ծախսված 5  միլիարդից լիրայից ցամաքային ուժերին բաժին է հասել 4,184 միլիարդ, ռազմածովային ուժերին՝ 500 միլիոն, իսկ ռազմաօդային ուժերին՝ 395 միլիոն թուրքական լիրա:

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի սննդի, հանդերձանքի, վառելիքի, տեխնիկայի վերանորոգման, ինչպես նաև թուրքական բանակի արդիականացման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել շուրջ 9,3 մլրդ թուրքական լիրա (3,8 մլրդ ամերիկյան դոլար):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *