Թուրք զինծառայողը տանն ինքնասպան է եղել

Ներկայիս Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի 12-րդ մեխանիզացված հետևակային գնդում ծառայող պայմանագրային սերժանտ Հյուսեին Քարաթաշը հունվարի 29-ին տանն ինքնասպան է եղել՝  ատրճանակից կրակելով ինքն իր վրա։Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Ինքնասպանության դրդապատճառների ու մանրամասների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Կատարվում է ծառայողական քննություն։ Երկու երեխայի հայր Հյուսեին Քարաթաշը ծնվել էր 1971 թվականին։

Հիշեցնենք, որ հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքասպանությամբ իրենց կյաքնին վերջ են դրել երկու զինծառայող, իսկ մեկն ինքնասպանության փորձ է կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *