Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են զինծառայողներ

Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ։

Սերժ Սարգսյանի հունվարի 21-ին ստորագրած հրամանագրերով Արիության մեդալով հետմահու պարգևատրվել են՝

2015թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը դիվերսիայի ժամանակ զոհված շարքային Վարդան Մարտիկի Մկրտչյանը և 2014թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը դիվերսիայի ժամանակ զոհված Խաչատուր Լևոնի Բադասյանը։

Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել են զինծառայողներ՝

• 2014թ. սեպտեմբերին զոհված վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը,

•2014թ. մարտին զոհված վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը,

•2015թ. հունվարին զոհված դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Սամվելի Գրիգորյանը,

•2014թ. մայիսին զոհված կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանը,

•2014թ. հունվարին զոհված շարքային Կարեն Գագիկի Գալստյանը,

•2014թ. հուլիսին զոհված շարքային Մովսես Նորայրի Գասպարյանը,

•2014թ. դեկտեմբերին զոհված շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը,

•2014թ. մարտին զոհված շարքային Գառնիկ Վահանի Թորոսյանը,

•2014թ. հունիսին զոհված շարքային Արմեն Արթուրի Ավետիսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *