Նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշ

Այսօր` հունվարի 23-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Տավուշի մարտական դիրքեր: Այնտեղ է գնացել նաև արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է հայաստանյան News.am լրատվակայքը` հղում անելով ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին, ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *