Թուրքիայում մի քանի կետերով փոփոխվել է զինծառայության կարգը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում (ԹԱՄԺ) ընդունվել է երկրի զինված ուժերում ծառայության կարգի փոփոխությունների մասին օրինագիծ, որով զինապարտության ժամկետը սահմանվում է 20 տարեկանը լրանալու տարվա հունվար ամսից մինչև 41 տարեկանը լրանալու տարվա հունվար ամիսը՝ ընդհանուր առմամբ 21 տարի։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի խորհրդարանի կայքը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Այս ժամանակահատվածը պետք է ներկայացվի երկրի զինված ուժերի գլխավոր շտաբին, այնուհետև Թուրքիայի պաշտպանության նախարարության առաջարկով նախարարների խորհուրդը կարող է ժամկետը երկարացնել կամ նվազեցնել մինչև հինգ տարի ժամկետով։

Օրինագծի համաձայն՝ այն մարդիկ, որոնք օրենքն ընդունելուց հետո կդառնան Թուրքիայի քաղաքացի, քաղացիություն ընդունելու տարում իրենց տարիքին և ուսումնառությանը համապատասխան ծառայություն կանցնեն նույն պայմաններով, ինչպես իրենց տարիքի մյուս քաղաքացիները։

Այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր կներկայացնեն նախորդ քաղաքացիության երկրում ծառայած լինելու վերաբերյալ՝ 22 տարին լրացած լինելու դեպքում կհամարվեն ծառայած։ Թուրքիայի քաղաքացիություն ընդունելուց հետո առաջին երկու տարվա ընթացքում քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում կանչվել ծառայության։ Երկու տարվա ժամկետի լրանալու դեպքում ընդհանուր զորահավաքի դեպքում նրանք նույնպես կարող են զորակոչվել։

Տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունը կորցնելուց հետո նորից այն վերականգնած մարդկանց զորակոչը կիրականացվի ծառայության վերաբերյալ նախորդ տվյալները և «Զինվորական օրենքում» կատարված փոփոխությունները հաշվի առնելով։

Միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից օկուպացված մասի) օրենքներին համապատասխան պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ Թուրքիայի քաղաքացիները այս օրենքի համաձայն կհամարվեն ծառայած։

One response to “Թուրքիայում մի քանի կետերով փոփոխվել է զինծառայության կարգը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *