Թուրքական զինվորական գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Աֆիոնքարահիսար քաղաքի՝ զինվորական սաղավարտների արտադրության գործարանում հունվարի 19-ի կեսօրին հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է 45 րոպեում մարել կրակը։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Աֆիոնքարահիսարի զինվորական գործարանի տարածքը

Աֆիոնքարահիսարի զինվորական գործարանի տարածքը

Հրդեհը բռնկվել էր Թուրքիայի ԶՈւ-ի համար զինվորական սաղավարտներ արտադրող գործարանի զինվորական պարագաների պահպանության պահեստում։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս չի հաղորդվում։ Նշվում է, որ սկզբում զորանոցի անձնակազմը փորձել է հրդեհաշիջման սեփական միջոցներով մարել կրակը, սակայն կրակի հետագա տարածման հետևանքով դիմել է Աֆիոնքարահիսարի քաղաքային հրդեհաշիջման տնօրինության օգնությանը։ Դեպքի վայր է ուղարկվել նաև 2 շտապ օգնության մեքենա։

«Իհլաս» գործակալության տեղեկությունների համաձայն՝ լրատվամիջոցներին թույլ չեն տվել նկարահանել և լուսաբանել հրդեհի վայրը։ Լուսաբանման համար միայն թույլտվություն է ստացել պետական լրատվական գործակալություններից մեկը (չի նշվում, թե որ մեկը)։

Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Հրշեջները շարունակում են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի հրդեհը նորից չբռնկվի։ Դեպքի պատճառները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *