Թուրքիան և Գերմանիան Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ են հիմնելու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, 2014-ի հունվարի 13-ին ելույթ ունենալով իշխող ԱԶԿ խորհրդարանական խմբակցության առաջ, հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ որոշվել է  Թուրքիայի և Գերմանիայի միջև հիմնել բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Դավութօղլուն նշել է, որ մինչ այս Թուրքիան համագործակցության այդպիսի խորհուրդներ ուներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իրաքի հետ, իսկ այժմ նման բարձր մակարդակի խորհուրդ են հիմնելու Գերմանիայի հետ։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպել էր հունվարի 12-ին՝ Բեռլինում։ Նրանք քննարկել էին «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում Թուրքիայի դերին, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, Գերմանիայում ապրող թուրքերին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *