Զաքիր Հասանովը ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ադրբեջանի պաշտպանույան նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին ընդունել է Ադրբեջանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գաբրիելսենին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանը

Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանը

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարը և դեսպանը քննարկել են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, որի ընթացքում Զաքիր Հասանովը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և նշել, որ հայկական կողմը շարունակում է «օկուպացիոն քաղաքականությունը» և ձգձգում հարցի կարգավորումը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերությունների զարգացման հեռանկարները և ռազմական ոլորտում հարաբերությունների հիմնմանն ուղված քայլերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *