2014թ նվազել է մահվան ելքով հանցագործությունների թիվը. Սեյրան Օհանյան

Հունվարի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների հրամկազմերի հետ, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Հանդիպում-խորհրդակցություն Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Հանդիպում-խորհրդակցություն Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Հանդիպմանը հրավիրված էին Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոշ ՀԿ-ների ղեկավարներ։

Նախարար Օհանյանն ամփոփել է 2014 թվականը՝ նշելով, որ տարին զինուժի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի: Մասնավորապես նվազել են բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈւ արտակարգ պատահարների 6%, հանցածին երևույթների հետևաքնով առաջացող միջադեպերի 8% և մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը:

Ըստ նախարարի՝ 2015թ գերակա խնդիր պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումն արտաքին ագրեսիայից. «Մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես, որ դրա նախադրյալները կան: Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է»։

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայաստանյան Tert.am լրատվակայքը գրել էր, որ Օհանյանը նույն խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

One response to “2014թ նվազել է մահվան ելքով հանցագործությունների թիվը. Սեյրան Օհանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *