Դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հուվարի 3-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու պարգևատրվել են հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիայի ընթացքում զոհված զինծառայողները:

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը` «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *