Թուրքիայում բախումներ են եղել քրդական երկու կուսակցությունների միջև. կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում դեկտեմբերի 27-ին զինված բախումներ են եղել քրդական երկու կուսակցությունների անդամների միջև, ինչի արդյունքում սպանվել է 3, վիրավորվել՝ ևս երեք մարդ։

Թուրքիայի Ջիզրե գավառում տեղի ունեցած բախումները՝ քրդական երկու կուսակցութունների միջև

Թուրքիայի Ջիզրե գավառում տեղի ունեցած բախումները՝ քրդական երկու կուսակցութունների միջև

Հինգ ժամ շարունակված բախումներին Թուրքիայի ոստիկանությունը ոչ մի կերպ չի միջամտել։ Չնայած նրան, որ բախումներին մասնակցել են երկու կուսակցությունների՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) և արմատական իսլամամետ «Ազատության պահանջի կուսակցության» (HÜDA PAR) զինված ներկայացուցիչներ ու այրվել են բազմաթիվ տներ՝ թուրքական ոստիկանությունը դեպքերը որակել է իբրև սովորական սոցիալական բախումներ։

Հատկանշական է, որ ներկայում Թուրքիայում իշխող «Ադարություն և զարգացում կուսակցությունը» նույնպես արմատական իսլամամետ կուսակցություն է, ու չի բացառվում, որ հենց ԱԶԿ-ն է հրահրել բախումները ՔԱԿ-ի հետ, ինչի մասին Ռազմինֆոյին հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նույն օրը երեկոյան բախումների հետ կապված ՔԱԿ-ի երիտասարդական թևի՝ «Հայրենասեր հեղափոխականների երիտասարդական կազմակերպության» անդամները բողոքի ցույց են կազմակերպել Շըրնաքի Սիլոպի քաղաքում։ Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։ Կիրառվել է նաև հրազեն, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ բախումները կազմակերպել էին թուրքական գործակալները, որոնք ներթափանցել են ՔԱԿ-ի հակառակորդ «Ազատության պահանջի կուսակցության» շարքերը՝ շրջանում լարվածություն առաջացնելու համար։

Մի քանի ժամ անց միայն Անկարայից ուղարկվել է 200-հոգանոց ոստիկանական հատուկ ջոկատ։ Քննության արդյունքում պարզվել է, որ «Ազատության պահանջի կուսակցությունը» բախումներից մի քանի օր առաջ ստեղծել էր 10-հոգանոց խմբերից կազմված զինված ջոկատներ։

Թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և կուսակցությունների ղեկավարներ պնդում են, որ բախումները կազմակերպել են ՔԱԿ-ի անդամները՝ նահանգում դրությունն ապակայունացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *