Աֆղանստանում ավարտեց ՆԱՏՕ-ի ISAF առաքելությունը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին, հաղորդում է Associated Press ամերիկյան գործակալությունը:

Աֆղանստանում իջեցնում են Միջազգային անվտանգության աջակցության ուժերի դրոշը

Աֆղանստանում իջեցնում են Միջազգային անվտանգության աջակցության ուժերի դրոշը

Արարողության ժամանակ ISAF-ի հրամանատար  ԱՄՆ բանակի գեներալ Ջոհն Քեմբելը հիշատակել է 13 տարիների խաղաղապահ գործունեության ժամանակ Աֆղանստանում զոհված 3500 զինվորներին և շնորհակալություն հայտնել իշխանություններին այդ տարիներին երկրի անվտանգության ապահովումն իրեն վստահելու համար:

Նույն օրը բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը, որը կսկսվի 2015-ի հունվարի 1-ին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Աֆղանստանում թողնել 9800 ամերիկացի զինծառայողներ, որոնք չեն մասնակցի մարտական գործողությունների, բայց հարկ եղած դեպքում հնարավորություն կունենան պաշտպանվել ու կվերապատրաստեն տեղի զինվորականներին ու ոստիկաններին։

Այլ երկրների հետ միջպետական համաձայնագրերով Աֆղանստանը թույլ է տվել երկրում մնալ արտերկրի ևս մոտ 3000 զինծառայողների, ովքեր նույնպես կզբաղվեն աֆղանստանցի ուժայինների վերապատրաստմամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը և հավաստել, որ հայկական կողմը ևս կարողություններ և ցանկություն ունի շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

Ավելացնենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս  գործընկերներն Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Պայքարի հետևանքով երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ, ինչի պատճառով, ըստ Associated Press ամերիկյան գործակալության տվյալների, այս տարիների ընթացքում միայն ԱՄՆ զոհերի թիվը հասել է 2,224-ի:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի տեղակայման որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Պաշտոնապես առաքելության նպատակն է աջակցել աֆղանական ուժային կառույցներին ապահովել անվտանգությունը երկրի տարածքում։

18 responses to “Աֆղանստանում ավարտեց ՆԱՏՕ-ի ISAF առաքելությունը

  1. Pingback: ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելու ժամկետը կարող է վերանայվել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ստանձնել է Քաբուլի օդանավակայանի հսկողությունը | Ռազմ.info

  3. Pingback: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիան Աֆղանստանի իշխնություններին է հանձել նախկինում զբաղեցրած զորանոցները | Ռազմ.info

  5. Pingback: Աֆղանստանում պայթեցվել է ՆԱՏՕ-ի առաքելության մեքենա. զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող | Ռազմ.info

  6. Pingback: ԱՄՆ-ը կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվական | Ռազմ.info

  7. Pingback: Աֆղանստանի իշխանությունները փորձում են զինադադար կնքել «Թալիբանի» հետ | Ռազմ.info

  8. Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների նոր խումբը մեկնել է Աֆղանստան | Ռազմ.info

  9. Pingback: ԱՄՆ զինուժը սխալմամբ հարվածել է աֆղանական կառավարական ուժերին, կան զոհեր | Ռազմ.info

  10. Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից | Ռազմ.info

  11. Pingback: Աֆղանստանում ծառայությունից առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման | Ռազմ.info

  12. Pingback: Գերմանիան 130-ով մեծացնելու է Աֆղանստանում իր զորախմբի կազմը | Ռազմ.info

  13. Pingback: ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում | Ռազմ.info

  14. Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին | Ռազմ.info

  15. Pingback: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ԻՊ դիրքերին կհարվածեն նաև Աֆղանստանում | Ռազմ.info

  16. Pingback: Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը | Ռազմ.info

  17. Pingback: Աֆղանստանում ամերիկացի զինծառայող է սպանվել | Ռազմ.info

  18. Pingback: Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *