Թուրքական ՌԾՈւ-ն զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը երկու զորավարժություն են անցկացրել Սև և Մարմարա ծովերում։ Զորավարժություններից մեկն անցկացվել է  դեկտեմբերի 16-19-ը՝ Սև ծովում, իսկ մյուսը՝ 17-18-ը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

«Օդային սահմանի համատեղ վերահսկման և կառավարման» ու «Քարայել» զորավարժությունների մասին մանրամասներ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ դրանց շրջանակներում անցկացվել են նաև համատեղ գործողություններ՝ Սև ծովի արևմտյան հատվածում։

Համատեղ գործողությունները ղեկավարել են Թուրքիայի ՌԾՈւ գլխավոր հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն և նրա հրամանատարության ենթակայության տակ գտնվող հյուսիսային մարտավարական խմբի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։

Հաղորդած տեղեկության համաձայն՝ զորավարժության համատեղ անցկացված փուլին մասնակցել են 4 ֆրեգատ, 2 հրթիռային կատեր և ԶՈւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, որոնց վերաբերյալ նույնպես հստակ տեղեկություն չի հաղորդվում։

One response to “Թուրքական ՌԾՈւ-ն զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Սև և Մարմարա ծովերում անցկացրած զորավարժության նպատակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *