Թուրքիայում «գումար ծառայության փոխարեն» ծրագրին արդեն դիմել է հինգ հազար քաղաքացի

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել է, որ «գումար ծառայության փոխարեն» ծրագրի մեկնարկից ընդամենը 2 օր անց դրանից օգտվելու համար արդեն 5000 դիմում են ստացել,, հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Նախարարի խոսքերով՝ դիմումները սպասվածից ո’չ շատ են, ո’չ էլ քիչ:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Հիշեցնենք, որ մինչև 2015-ի փետրվարի 13-ը այցելելով իրենց զինվորական տեղամաս  և ներկայացնելով թուրքական Halkbank, Vakıflar կամ Ziraat բանկում կատարած 18 հազար (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար) լիրա վճարի կտրոնը՝ Թուրքիայի՝ դեռևս պարտադիր զինծառայություն չանցած  քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից:

Նախագծից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ծնվել են1988-ի հունվարի 1-ից հետո (ներառյալ 1988-ի հունվարի 1-ը): Ծրագիրը հասանելի է նաև արտերկրում գտնվող քաղաքացիների համար. վերջիններս նախագծից օգտվելու համար համապատասխան վճարի կտրոնը պետք է ներկայացնեն տվյալ երկրում Թուրքիայի ներկայացուցչություն:

Դավութօղլուի կարծիքով՝ «գումար ծառայության փոխարեն» ծրագրից կօգտվի շուրջ 700 հազար քաղաքացի: Իսկ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *