Ձմեռային զորակոչին նվիրված խորհրդակցություն Պաշտպանության բանակում

Դեկտեմբերի 18-ին Արցախի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ.  ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

ՊԲ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմեռյաին զորակոչի նախապատրաստման աշխատանքները

ՊԲ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմեռյաին զորակոչի նախապատրաստման աշխատանքները

Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, Արցախի կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցությունը բացել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ինչից հետո Արցախի  գլխավոր զինկոմը զեկուցել է ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքների մասին, մատնանշել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվեց գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:

Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝  ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետն իր հերթին զեկուցել է զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակի մասին:

Վերջում, օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *