Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը կայցելի Ադրբեջան

2015-ի սկզբին նախատեսվում է Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուի այցն Ադրբեջան։ Այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի համագործակցության հեռանկարային հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ռազմածովային ուժերի հրամանատար Բուլթե Բոսթանօղլու

Ռազմածովային ուժերի հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլու

Սպասվող հանդիպման մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հավելենք, որ դեկտեմբերի 11-ին Ադրբեջան էր այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Քեմալը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել  բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ  կողմերը քննարկել էին թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *