Ադրբեջանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 13-ին ընդունել է Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ շեյխ Հալիֆա բին Ահմադ էլ-Հալիֆանիին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարար Զաքիր Հասանովը և Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար Շեյխ Հալիֆա բին Ահմեդ էլ-Հալիֆանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարար Զաքիր Հասանովը և Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար Շեյխ Հալիֆա բին Ահմեդ էլ-Հալիֆանին

Ադրնեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդած տեղեկության համաձայն՝ Զաքիր Հասանովը և  շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆանին քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, երկկողմ համագործակցությունը և մի շարք այլ հարցեր, որոնց մանրամասները չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Բահրեյնի ռազմական համագործակցությունը սկսվել է  2008-ին կնքված փոխհամաձայնության հուշագրով։ Բահրեյնի կողմից ստորագրել է նույն ֆելդմարշալ շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆանին, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը։

One response to “Ադրբեջանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատարին

  1. Pingback: Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բահրեյնի Թագավորություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *