Հակառակորդի կրակոցներից Բերքաբերում գյուղացի է վիրավորվել

Այսօր` դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Բնակիչներից մեկը վիրավորվել է: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Բարի գալուստ սահմանապահ Բերքաբեր համայնք

Բարի գալուստ սահմանապահ Բերքաբեր համայնք

«Առավոտյան բնակիչներից մեկը ջրամբարի ափին ձուկ որսալիս է եղել, կրակել են երկու ոտքերին` ծնկներից ներքև: Այդ հատվածում էլի բնակիչներ են եղել, կարողացել են թաքնվել շենքերի պատերի հետևում: Բարեբախտաբար միայն մեկ վիրավոր ունենք», — ասաց Արթուր Մադաթյանը:

Վիրավորը 33-ամյա Աղասի Թամրազյանն է: Նա այժմ Իջևանի հիվանդանոցում է: Գյուղապետի հավաստմամբ` վիրահատության կարիք չկա, ամեն ինչ լավ է:

«Ես հիմա իր հետ եմ, անհանգստանալու կարիք չկա, հիմա տեսնենք կոտրվածք հո չունի, մնացածը լավ կլինի: Նոր Տարի է գալիս, պիտի [ադրբեջանցիները — Ռազմինֆո] մի բան անեն, թե չէ: Պատերազմը շարունակվում է էլի», — շարունակեց գյուղապետը:

Ըստ Մադաթյանի` բնակիչների ուղղությամբ դիպուկահար է կրակել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *