Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը մասնակցում է տեղական և միջազգային սեմինարների

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 9-ից 12-ը անցկացվում է սեմինար՝ ուղղված Կասպից ծովում էներգետիկ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ու դրա մարտական պլանի կատարելագործմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը։

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-12-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի շրջանակներում կանցկացվեն դասընթացներ, որոնք միտված են համագործակցող երկրների զինված ուժերի միջև ուղիղ կապի ապահովման ամրապնդմանը։ Դաընթացին մասնակցում է նաև Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *