Թուրքիան հայտարարել է Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանների ականազերծման մրցույթ

Թուրքիան Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի (Նախիջևան) հետ սամանների՝ ընդահնուր թվով 225 ականապատ տարածքներում ականազերծում իրականացնելու նպատակով հայտարարել է մրցույթ, որին մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների թվում է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը՝ «ԱՆԱՄԱ»-ն։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ականազերծման աշխատանքներ

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայում

«ԱՆԱՄԱ»-ից բացի, ականազերծումն իրականացնելու պատվերը ստանալու համար կպայքարեն նաև ԱՄՆ-ի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ականազերծող ընկերությունները։

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է «ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի» (UNDP) աջակցությամբ, այն գնահատվում է շուրջ 80 միլիոն ամերիկյան դոլար։ Ուշագրավ է այն, որ թուրքական կազմակերպություննեը չեն մասնակցի մրցույթին, քանի որ ՄԱԿ-ի անցկացրած գնահատման մրցույթում չեն կարողացել հավաքել բավարար միավորներ։

Ականազերծման աշխատանքները նախատեսվում է անցկացնել ներկայիս Թուրքիայի սահմանամերձ նահանգներում՝ Արդահանում, Կարսում, Իգդիրում, Աղրըում (Սուրմալու) և Վանում։ Գործընթացը կվերահսկի Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

One response to “Թուրքիան հայտարարել է Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանների ականազերծման մրցույթ

  1. Pingback: Թուրքիայում «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն» են հիմնելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *