Թուրքիայում է Հարավային Կորեայի ԳՇ պետի տեղակալը

Հարավային Կորեայի Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար բանակի գեներալ Յո-Հուան Կիմի գլխավորած պատվիրակությունը 2014-ի դեկտեմբերի 4-ին այցելել է Թուրքիա։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և Հարավային Կորեայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յո-Հուան Կիմը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և Հարավային Կորեայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յո-Հուան Կիմը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայության տարածած տեղեկության համաձայն Յո-Հուան Կիմը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ։ Հանդիպման մանրամասները, սակայն, չեն հրապարակվում։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով հարավկորեական «Ջունգանգ» թերթին՝ 2014-ի նոյեմբերի 29-ին տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Թուրքիան և հարավկորեական KAI (Korea Aerospace Industries) ինքնաթիռաշինական ընկերությունը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 150 մլն դոլարի պայմանագիր պետք է կնքեն, որով Հարավային Կորեան Թուրքիային պետք է վաճառի 15 միավոր KT-1 Woongbi տեսակի ուսումնական ինքնաթիռ:

Ինքնաթիռները ձեռք բերելու որոշումը Թուրքիան կայացրեց այն բանից հետո, երբ տեխնիկական բազմաթիվ խնդիրների պատճառով ձախողվեց սեփական արտադրության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռների սերիական արտադրություն սկսելու ծրագիրը։ Ներկայում նախատեսվում է, որ այդ ինքնաթիռների սերիական արտադրությունը կսկսվի միայն 2018 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *