Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է անցկացնում առաջնագծի զորամասերում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի գլխավորած խումբը  ստուգայց է կատարել առաջապահ զորամիավորումներ և ստորաբաժանումներ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիկովն առաջնագծում

Այցերի ընթցքում Սադիկովը ստուգում է 2015թ ուսումնական տարվա պատրաստությունը, ինչպես նաև բոլոր զորամասերի մարտական պատրաստւոթյունը, նյութատեխնիկական ուսումնական բազայի, սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կենցաղայի պայմանները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ ստուգումներ է իրականացրել ԶՈւ 1-ին բանակային կորպուսում։

One response to “Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է անցկացնում առաջնագծի զորամասերում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 30 ” դեկտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *