Ադրբեջանական լրատվամիջոցներ. 5 զոհ ադրբեջանական կողմից

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ ադրբեջանցիները 4 զոհ են տվել այսօր առավոտյան 6:30 Ոսկեպար գյուղի հատվածում տեղի ունեցած մարտի ընթացքում։ Նույն աղբյուրի հաղորդմամբ եւս մեկ ադրբեջանցի զինվոր զոհվել է ամենայն հավանականությամբ հայ դիպուկահարի գնդակից։

Կարելի է, ենթադրել, որ խոսքն իրականում հունիսի 4-ին տեղի ունեցած մարտում կրած կորուստների մասին է։

Նշենք, որ սա այն եզակի դեպքերից է, եթե ոչ միակը, երբ ադրբեջանցիները ընդունում են հայկական բանակի ստորաբաժանումների հետ մարտերում իրենց կրած միաժամանակյա խոշոր կորուստները։ Համենայն դեպս գոնե վերջին տարիներին նմանատիպ բոլոր դեպքերը կամ թաքցվել են, կամ կորուստները վերագրվել են ոչ մարտական պատճառների։

2 responses to “Ադրբեջանական լրատվամիջոցներ. 5 զոհ ադրբեջանական կողմից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *