Թուրքիան միացել է քրդական Փեշմերգե զորաջոկատների վերապատրաստմանը

Թուրք ռազմական մասնագետներն Իրաքի հյուսիսում շուրջ մեկ ամիս է մարզում են ԻՊ դեմ պայքարող փեշմերգեի 230 մարտիկ: Տեղեկությունը հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ նմանատիպ մարզումները շարունակական են լինելու, քանի դեռ անհրաժեշտություն կա:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ դեյլի Նյուզ» պարբերականը:

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ REUTERS

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ REUTERS

Տեղեկատվությունը հաստատել է նաև Հյուսիային Իրաքի Քրդական Ինքնավարության խորհրդարանական գործերով նախարար Մավլուդ Բավամուրադը՝ նշելով, որ վարժանքները միտված են կատարելագործել քուրդ մարտիկների՝ զենքին տիրապետելու հմտությունները:

Բավամուրադն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի Իրաք կատարած այցին, որի ընթացքում վերջինս եղել է նաև Քրդական մարզում՝ Էրբիլի մոտ գտնվող  Բափիշտան ճամբարում: Այցի ժամանակ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել քրդական ուժերին անվտանգության ապահովման հարցում:

Նշենք, որ անցնող 2 ամիսներին Իրաքի քրդերը մեծաքանակն սպառազինություն և ռազմական նշանակության սարքավորումներ են ստացել Արևմտյան դաշնակիցներից, իսկ Գերմանիան ու Բրիտանիան փեշմերգե զորաջոկատներին վարժեցնում են հակատանկային զինատեսակների օգտագործման և ականազերծման գործում։

Հիշեցնենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող Քրշեհիր քաղաքի «Հիրֆանլը» կենտրոնում անցկացնել համատեղ վարժանքներ՝ «Սիրիայի ազատ բանակ»  խմբավորման շուրջ 2000 զինյալների համար: Վերջիններիս պայքարը ևս ուղղվելու է  ԻՊ դեմ:

2 responses to “Թուրքիան միացել է քրդական Փեշմերգե զորաջոկատների վերապատրաստմանը

  1. Pingback: Թուրքիայի երկակի քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ռազմական գույք է մատակարարել ԻՊ դեմ կռվող Փեշմերգեի ուժերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *