Թուրքիան, Պակիստանը և Աֆղանստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

2014թ նոյեմբերի 22–29-ը Անկարայում անցկացվող համատեղ զորավարժությանը մասնակցում են երեք երկրների հատուկ նշանակության ջոկատներ և բնական աղետների ժամանակ արձագանքող որոնողափրկարարական խմբեր:

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Նպատակը երկրների հատուկ ջոկատայինների և որոնողափրկարարական խմբերի փորձի ու գիտելիքների փոխանակումը, համատեղ գործողությունների իրականացումն են:

Զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի հատուկ նշանակության 1 ջոկատ, 2 փրկարար խումբ, 2-ական որոնողափրկարար,  մարտական ու ընդհանուր նշանակության ուղղաթիռներ, ինչպես նաև 1 բեռնատար ինքնաթիռ: Աֆղանստանից և Պակիստանից մասնակցելու են մեկական հատուկ նշանակության ու փրկարարական ջոկատներ:

Նույն երկրների մասնակցությամբ նմանատիպ զորավարժություններ անցկացվել են նաև 2012 և 2013 թվականներին: Հատուկ նշանակության ջոկատների և բնական աղետներին արձագանքող որոնողափրկարարկան խմբերի համատեղ վարժանքներ անցկացնելու պայմանագիրը երկրները ստորագրել են 2012թ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *