ԱՄՆ-ն առաջիկա մի քանի տարվա ընթացքում կընդլայնի իր ռազմածովային ուժերը խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում  ԱՄՆ-ն  կընդլայնի իր ռազմածովային ուժերը խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում, իսկ մինչև 2020 թվականը ՌԾՈւ-ի  նավերի 60 տոկոսը կուղարկի այդ շրջան։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտային հղում տալով՝  այդ մասին հայտնել է «Ասսոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը։

Նախարարի խոսքերով այդ որոշումը կայացրել են Ասիայում ԱՄՆ-ի ներկայության ընդլայմնան ռազմավարության շրջանակներում։

Պանետտան նշել է նաև, որ տարիներ կպահանջվեն մինչև իրագործվի այդ նախագիծը։

Ինչպես նշում է գործակալությունը, ներկա պահին խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում կենտրոնացված է 285 ամերիկյան նավ, որոնցից շատերը փոխարինման ու վերանորոգման կարիք ունեն, քանի որ արդեն հնացել են։

ԱՄՆ-ն մտադիր է ոչ միայն ավելացնել նավերի քանակը, այլև այդ շրջաններում նավատորմը համալրել ժամանակակից տեխնիկայով։ Նշենք, որ Խաղաղ օվկիանոսը ամերիկյան 3-րդ և 7րդ նավատորմերի պատասխանատվության գոտում է, իսկ Հնդկական օվկիանոսը` 7-րդ և 5-րդ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *