Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են համագործակցել ռազմական և տեղեկատվության փոխանակման ոլորտներում

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրավերով 2014թ. նոյեմբերի 20-21-ին երկօրյա պաշտոնական այցով Իրաք է մեկնել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Հանդիպումից հետո Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ պայմանավորվել են համագործակցել ռազմական և տեղեկատվության փոխանակման ոլորտներում։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին

Թուրքիայի և Իրաքի վարչապետեր Ահմեթ Դավութօղլուն և Հեյդար ալ-Աբադին

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Իրաքի վարչապետը նշել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել երկու երկրների շահերին առնչվող  հարցերի շուրջ, և որ Իրաքը ցանկանում է կայուն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նա հավելել է, որ դա կարագացնի նաև «Իսլամական պետության» անկումը և, որ մոտ ժամանակներս Իրաքի զորքերը կազատագրեն երկրի հյուսիսային Սալահ-Էդ-Դին շրջանը:

Դավութօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարելու համար հնարավոր ամեն միջոցով օգնել Իրաքին, և որ Թուրքիան «ցանկանում է միասնական Իրաք տեսնել»: Խոսելով ռազմական համագործակցության զարգացման կարևորության մասին՝ Դավութօղլուն հավելել է, որ ապագայում նախատեսվում է իրականացնել համատեղ զորավարժություն։

Վարչապետի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն  հանդիպել է նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի հետ:  ակ քննարկում, որի մանրամասները չեն հրապարակվում։

Իրաքի ղեկավարների հետ հանդիպումից հետո նոյեմբերի 21-ին Դավութօղլուն մեկնել է Էրբիլ և հանդիպել նախ Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի, ապա նախագահ Մասուդ Բարզանիի հետ։  Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում «Իսլամական պետության» դեմ միասին պայքարելու անհրաժեշտությունը։

Կրկին նշելով, որ ողջ Իրաքի անվտանգությունը Թուրքիայի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, Դավութօղլուն ավելացրել է, որ Հյուսիսային Իրաքի Քրդական շրջանի անվտանգությունը ևս Թուրքիայի անվտանգության համար կարևոր խնդիր է, քանի որ այդ շրջանը սահմանակից է Թուրքիային։

Նա նշել է, որ Իրաքում անհրաժեշտ է ստեղծել մի քաղաքական համակարգ, որտեղ բոլոր էթնիկ խմբերը հավասար կլինեն։ Քննարկվել են նաև Բաղդադի և Էրբիլի միջև նավթային պայմանագրի կնքման և Թուրքիայի տարածքով իրաքյան նավթը միջազգային շուկա հանելու հարցերը։

Նշենք, որ չնայած ներկա հռետորաբանությանը, Թուրքիայի իշխանությունը երկար ժամանակ խոչընդոտում էր «Իսլամական պետության» կողմից պաշարված սիրիական Քոբանի քաղաքի քուրդ բնակչությանը ցամաքային ճանապարհով օժանդակելու փորձերին: Ավելին՝ թուրքական ոստիկանության հետ բախումների ընթացքում հոկտեմբերի 7-10 30-ից ավել մարդ սպանվեց՝ մեծ մասը քրդեր, որոնք պահանջում էին օգնել Քոբանիի բնակչությանը: Բրիտանական «The Telegraph»-ի հայտնած տեղեկությունների համաձայն  էլ «Իսլամական պետության» նավթի հիմնական գնորդը Թուրքիան է, իսկ ԻՊ-ն իր եկամուտները ձեռք է բերում նավթի վաճառքից:

 

2 responses to “Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են համագործակցել ռազմական և տեղեկատվության փոխանակման ոլորտներում

  1. Pingback: Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը Փետրվարին առաջին անգամ կայցելի Թուրքիա | Ռազմ.info

  2. Pingback: Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետն այցելել է Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *