Վրաստանում ավարտվել է «Դիդգորի 2014» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Նոյեմբերի 18-ին Վրաստանում ավարտվել է հրամանատարաշտաբային «Դիդգորի 2014» զորավարժությունը։ Ամփոփիչ հավաքը կայացել է պաշտպանության նախարարությունում։ Զորավարժության հիմնական նպատակն է ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումն ու ինչպես նաև Վրաստանի ԶՈւ շտաբների պատրաստումը։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը (ձախից)

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը (ձախից) «Դիդգորի-2014» հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփման ժամանակ

Վարժանքների ընթացքում մասնակիցները գործել են պայմանական առաջադրանքի համաձայն։ Առաջիկայում նախատեսվում է ներգրավված բոլոր խմբերի հետ հանդիպում կազմակերպել, վերլուծել և գնահատել իրականացված զորավարժությունը։

«Դիդգորի 2014» զորավարժությանը, որը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին «Կրցանիսի» ուսումնական կենտրոնում մասնակցել են զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, ինչպես նաև ներքին գործերի նախարարության զինված ստորաբաժանումները։ Վարժանքներին դիտորդի կարգավիճակով ներկա են եղել նաև ԱՄՆ-ից 29 զինծառայող:

Բացման արարողությանը ներկա է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջավելիձեն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

Զորավարժությունն ընթացել է «Կրցանիսի» ուսումնական կենտրոնում, «Վազիանի» և «Սենակի» ռազմաբազաներում։

Նախատեսվում է հաջորդ տարի անցկացվելիք զորավարժությունն իրականացնել խոշոր մասշտաբներով և ներառել մյուս նախարարություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *