Հայաստանը բացառում է սահմանախախտ ադրբեջանցիների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 20-ին բացառել է, որ Արցախում ձերբակալված սահմանախախտներին հնարավոր է փոխանակեն խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նույն հարցին անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշելով, որ «հարցը պետք է ուղղել Արցախի ղեկավարությանը, բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում շարունակվել է զինված ադրբեջանցիների դատավարությունը, որի ժամանակ ներկայացված տեսագրությունում պարզ երևացել է, թե ինչպես են վերջիններս նկարահանել 19-ամյա Սմբատ Ցականյանին Քարվաճառի սարերում իրենց ուղղություն ցույց տալու ժամանակ։

Պարզ է դարձել նաև, որ ադրբեջանցիները մտադրություն չեն ունեցել կենդանի թողնել երիտասարդին, որը կարող էր մատնել իրենց։

Խոցված ինքնաթիռի նաձնակազմին սահհմանախախտ ադրբեջանցիների հետ փոխանակմանը դեմ է արտահայտվել նաև մահացած Սմբատ Ցականյանի հայրը, որը սահմանախախտների դատավարությանը հանդես է գալիս որպես հիմնական տուժողներից մեկը։

Հավելենք, որ նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում հայկական ՄԻ-24 ուղղաթիռ խոցելուց հետո ադրբեջանական կողմը շրջանառում է խոսակցություններ, թե իբր հնարավոր է սահմանախախտներին փոխանակեն ուղղաթիռի անձնակազմի հետ։

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչք կատարելիս խոցվել է հայկական զինուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցման հետևանքով, ըստ նախնական տեղեկության, անձնակազմի անդամները զոհվել են: Ուղղաթիռն ընկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում։ Հայկական կողմը հայտարարել է, որ ուղղաթիռը հակառակորդի օդային սահմանը չի հատել։

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում։

Սակայն արդբեջանական կողմը շարունակել է կրակել ընկած ուղղաթիռի ուղղությամբ, ինչի պատճառով հայկական զինված ուժերի զինծառայողներին չի հաջողվում մոտենալ անկման վայրին:

One response to “Հայաստանը բացառում է սահմանախախտ ադրբեջանցիների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *