Պակիստանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի ռազմական ղեկավարությանը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ քննարկվող հարցերի օրակարգում լինելու են ռազմական համագործակցության խորացմանն, իչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հայտնի է, որ Հասանովի այցը Պակիստան երկօրյա է և կավարտվի նոյեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ էր մեկնել Արդբեջանի ՊՆ պատվիրակությունը՝ միջազգային համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովի գլխավորությամբ։ Այցի արդյունքում երկու երկրների միջև կնքվեց 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *