Հայկական զինուժի զինծառայողներն անցան ձմեռային նոր համազգեստի

Նոյեմբերի 15-ից հայկական զինված ուժերը կանցնեն նոր նմուշի դաշտային ձմեռային համազգեստի։ Թե ինչ փոփոխություններ ու առավելություներ ունի նոր համազգեստը Ռազմինֆոյի հետ զրույցում պատմում է զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը։

զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյան

Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյան

«Նոր ձմեռային համազգեստն արտաքինից ոչնչով չի տարբերվում ներկայիս դաշտային ձմեռային համազգեստից, փոխարենը տարբերվում է որակական հատկանիշներով։ Տաքացնող շերտը մշակված է սինտեպոնով, երկկողմանի մեմբրանային կտորով, ինչն էլ տաք պայմաններ է ստեղծում մարմնի համար և խոչընդոտում է ցրտի ներթափանցմանը։ Այսինքն նոր համազգեստը ջերմամեկուսիչ է։ Բացի այդ, շատ թեթև է, հարմարավետ բոլոր իրավիճակներում»,- ներկայացնում է փոխգնդապետ Պապյանը։

Մեջքին ամրացված էլաստիկ գոտի

Մեջքին ամրացված էլաստիկ գոտի

Բաճկոնի մեջքին՝գոտկատեղի հատվածում,  քամուց պաշտպանող էլաստիկ ժապավենով գոտի կա, որը չի թողնում սառը օդը ներթափանցի գոտկատեղից վեր, իսկ թևքերին դեպի դաստակ ներսից ամրացված են տրիկոտաժե մանժետներ, որոնք ունեն բթամատերի համար հատուկ տեղեր՝ որոնք էլ կարող են ձեռնոց դառնալ զինծառայողի համար։

Խոսելով նոր նմուշի առավելությունների մասին՝ փոխգնդապետը ներկայացրեց նոր անջրանցիկ կտորից գլխաշորը (կապյուշոն), որը զինծառայողներին պաշտպանելու է անձրևից և ձյունից։

Ձմեռային նոր համազգեստը

Ձմեռային նոր համազգեստը. վերևում անջրանցիկ գլխաշորը

«Փոփոխված է նաև ձմեռային տաբատը, այն նույնպես մշակված է սինտեպոնից, ավելի թեթև և տաք է։ Կարող է պաշտպանել մինչև -40 աստիճան ցրտի պայմաններում»,- վստահեցնում է Վահան Պապյանը։

Ավելի հարմարավետ է դարձել նաև ձմեռային գլխարկը։ Այն շատ թեթև է, տաք ու հարմար է ականջները ցրտից պաշտպանելու համար։

Ձմեռային նոր գլխարկը

Ձմեռային նոր գլխարկը

Ձմեռային նոր գլխարկը

Ձմեռային նոր գլխարկը

Այն հարցին, թե ինչ նորամուծություններ կլինեն առաջիկայում, փոխգնդապետը նշեց, որ ամեն ինչ կապված է ժամանակի հետ, բայց որ ամեն ինչ փորձելու են հնարավորինս կատարելագործել՝ հաստատ է։

Ձմեռային նոր համազգեստը

Ձմեռային նոր համազգեստը

«Դեռևս փորձարկման փուլում են նաև նոր ճտքավոր կոշիկների նմուշները։ Դրական արդյունքի դեպքում համազգեստին կավելանա նաև դա»,- հավաստում է զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետը:

Ձմեռային նոր համազգեստը

Ձմեռային նոր համազգեստը

Բացի ձմեռային համազգեստից, փոփոխություններ սպասվում են նաև սպայակազմի ամառային համազգեստներում, բայց ինչպես Վահան Պապյանն է նշում՝ դա էլ առաջիկայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *