2000 սիրիացի ապստամբներ ռազմական պատրաստություն կստանան Թուրքիայում

Ամերիկյան և թուրքական զինվորականները երրորդ անգամ է հանդիպում են Անկարայում՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում, քննարկելու սիրիացի ապստամբերին զինելու և մարզելու հարցերը:

ՍԱԲ ապստամբները  պլանավորման նիստ ժամանակ. աղբյուրը՝ Վիքիպեդիա

ՍԱԲ ապստամբներ. աղբյուրը՝ Վիքիպեդիա

Համաձայն թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվականի՝ թուրքական կողմը համաձայնվել է երկրի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող Քրշեհիր քաղաքի «Հիրֆանլը» ռազմական մարզումների կենտոնում մարզել «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման շուրջ 2000 ապստամբների (այդ թվում սիրիացի թուրքմենների), ինչպես նաև զինել նրանց: Համապատասխան վերապատրաստումից հետո զնյալները պայքարելու են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կազմակերպության դեմ:

Համաձայն «Հյուրրիյեթ դեյլի նյուզի» աղբյուրների՝ մարզումներին մասնակցելու են նաև ամերիկացի զինվորականներ, թեպետ ամերիկյան մասնակցությունը հիմնականում մարզումների մասնակիցների զենքն ու զինամթերքը տրամադրելով է արտահայտվում: Ըստ նախանական համաձայնության՝ մարզումների ծախսերը ևս հոգալու է  Վաշինգտոնը:

Բանակցող կողմերի՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության (EUCOM) ու ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM), և բարձրաստիճան թուրք զինվորականների միջև անհամաձայնությունները դրսևորվել են հիմնականում 2 հարցերում:

Կողմերը համաձայնության չեն եկել Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մարզումները ևս Թուրքիայում անցկացնելու հարցում, քանի որ կուսակցությունը, որը գործում է Սիրիայի հյուսիսում, Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասնաճյուղ է համարվում: Այդ պատճառով վերջիններիս մարզումների անցկացումը ԱՄՆ-ը նախատեսում է Իրաքի Քրդստանում:

Կողմերի տարաձայնության երկրորդ հարցն այն է, որ Թուրքիան համարում է իր տարածքում մարզվող մարտիկներին ուղղել նաև Ասադի դեմ, ինչը ամերիկյան կողմը այս պահին չի համարել նպատակահարմար՝ ընդգծելով Իսլամական Պետության դեմն առնելու հրատապությունը:

Վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ թուրքական կողմն իր դիրքորոշումը հայտնել էր նաև բանակցություններից առաջ: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք տարածաշրջանում մշտական խաղաղությունը հնարավոր են համարում միայն Ասադի ռեժիմի տապալման դեպքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ PYD-ը   իրենց համար նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն է, ինչպիսին PKK-ն է, և չնայած  ՆԱՏՕ-ի շրջանակներում  թուրք-ամերիկյան լայն համագործակցությանը՝ Թուրքիայի համար անընդունելի է Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականությունն ու նմանատիպ կազմակերպությանը բացահայտորեն աջակցելը:

12 responses to “2000 սիրիացի ապստամբներ ռազմական պատրաստություն կստանան Թուրքիայում

  1. Pingback: Անհամաձայնություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում. Անկարայում էր փոխնախագահ Բայդենը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան մարզում է փեշմերգեի զինյալներին | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի երկակի քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ | Ռազմ.info

  4. Pingback: Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիան ռազմական գույք է մատակարարել ԻՊ դեմ կռվող Փեշմերգեի ուժերին | Ռազմ.info

  6. Pingback: Ամերիկացիները Հորդանանում սկսել են մարզել սիրիացի զինյալներին | Ռազմ.info

  7. Pingback: Թուրքիայում մեկնարկել են սիրիական զինյալների մարզումները. «Զաման» | Ռազմ.info

  8. Pingback: Թուրքիայում մարզված սիրիական գրոհայինների առաջին խումբն արդեն Սիրիայում են | Ռազմ.info

  9. Pingback: Մարտերում տապալվել է ԱՄՆ-ի մարզումներն անցած սիրիացի «ապստամբների» առաջին խումբը | Ռազմ.info

  10. Pingback: Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ-ի սիրիացի ապստամբներին մարզելու ծրագրին | Ռազմ.info

  11. Pingback: Սիրիայում է ԱՄՆ-ի ծրագրով մարզված ասպտամբների հերթական խումբը | Ռազմ.info

  12. Pingback: ԻՊ գրոհայինը պատմել է Թուրքիայում ահաբեկիչների ճամբարների մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *