Կարմիր Խաչը կմիջնորդի առաջնագծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման հարցում

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում։ Ինչպես հաղորդում է ARMENPRESS գործակալությունը, այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակովյանը։

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ

Վերջինս նշել է, որ խոցված ուղղաթիռը չափազանց մոտ հեռավորոթյան վրա է հակառակորդի դիրքերից, որտեղից էլ տեղանքը պահվում է կրակահերթի տակ՝ այ կերպ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ և դուրս հանել անձնակազմը։

Ռազմինֆոյի հետ զրույցում, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատեց, որ Կարմիր խաչը ծանուցված է խնդրի մասին, միջնորդությունն այդ հարցում իսկապես կազմակերպության լիազորությունների շրջանակում է և այդ ուղղությամբ կտարվեն աշխատանքներ։

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչք կատարելիս խոցվել է հայկական զինուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, որում եղել է անձնակազմի 3 անդամ։ Հայկական կողմը հայտարարել է, որ հայկական ուղղաթիռը հակառակորդի օդային սահմանը չի հատել և հավելել, որ նմանօրինակ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»։

4 responses to “Կարմիր Խաչը կմիջնորդի առաջնագծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման հարցում

  1. Pingback: Բաքուն օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրել է ուղղաթիռի խոցման մասին իր տեսակետը | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանը բացառում է սահմանախախտ ադրբեջանցիների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ | Ռազմ.info

  3. Pingback: Հերթական սահմանային միջադեպի բնույթն ու քաղաքական լարվածության աճը | Sokhak blog

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *