«Միասնություն 2014» զորավարժությունում ներգրավված է շուրջ 47000 զինծառայող (ֆոտո)

Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։

Տ-72 տանկ. Հայաստանի զինված ուժեր

Տ-72 տանկ. Հայաստանի զինված ուժեր

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

Իր հերթին, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զորամիավորման կազմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հասանելի դարձած տեսանյութերում երևում էր, որ զորավարժության շրջանակներում ի թիվս այլ տեխնիկայի, մարտական դիրքեր են հանվում նաև «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ և Ռ-17 «ՍԿԱԴ-Բ» բալիստիկ հրթիռներ։

ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

 

Արցախյան պատերազմի մասնակից Տ-72 տանկ. համաձայն փողի վրայի նշումների՝ խոցել է հակառակորդի 1 տանկ և 2 ՀՄՄ

Արցախյան պատերազմի մասնակից Տ-72 տանկ. համաձայն փողի վրայի նշումների՝ խոցել է հակառակորդի 1 տանկ և 2 ՀՄՄ

Դ-30 հաուբից

Դ-30 հաուբից