ՆԱՏՕ-ի օրեր Ադրբեջանում. ներկա կլինեն ռազմական դաշինքի բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանի ռազմաուսումնական կենտրոններում գալիք շաբաթվա ընթացքում կանցկացվեն ՆԱՏՕ-ի օրեր, որոնց կմասնակցեն նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

Հայտնի է, որ կազմակերպվող միջոցառումներին ներկա կլինեն ռազմական դաշինքի մի շարք կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ ՆԱՏՕ-ի փոխակերպման ռազմավարական հրամանատարությունից։

Կառույցի նպատակն է ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրների զինված ուժերի ձևաչափը մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Նշենք, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է մի շարք ծրագրերի շրջանակներում, որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորականները մասնակցել են ինչպես տարբեր սեմինարենրի և վերապատրաստման դասընթացների, այնպես էլ զորավարժությունների։

Նշենք նաև, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի խաղաղապահները մասնակցում են առաքելությունների Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *